Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի։ Նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է ահղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին։