Անդրեյ Շևչենկոն հնարավոր է գլխավորի «Միլան»-ը
Իտալական «Միլան»-ը ցանկանում է փոխել թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Թիմի ղեկավարները գոհ չեն իտալացի մասնագետի աշխատանքից, որի գլխավորությամբ այս տարի միլանյան ակումբը 6 խաղում ունի 4 պարտություն: Նրանք դիտարկում են թիմ բերել Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին, ով միլանյան թիմի լեգենդն է:
Ընդգծենք, որ այս խոսակցություններն իտալական սպորտային մամուլում տարածվեցին այն ժամանակ, երբ վերջին տուրում «Միլան»-ը 1-3 հաշվով զիջեց «Ֆիորենտինա»-ին: