Հայտնի դերասան Միկի Ռուրգը խնդրել է, որ մահվանից հետո իրեն թաղեն Ուկրաինայում
Հայտնի ամերիկացի դերասան Միկկի Ռուրգը խնդրել է, որ իր մահից հետո իր աճյունը հողին հանձնեն Ուկրաինայում:
Այդ մասին դերասանն անձամբ է հայտնել ուկրաինացի լրագրողներին: Դերասանը տպավորվել է իր ուկրաինացի օգնական և ընկեր Դմիտրի Կորնեյչուկի պատմություններով՝ նրա հարազատ Զագորցի գյուղի մասին, բացի այդ Ռուրգն ու իր ընկերը մի քանի անգամ այցելել են այդ գյուղ:
Նա հավելել է, որ շատ է հավանել գյուղի գերեզմանատունը և ցանկանում է, որ իր մարմինն այդտեղ թաղվի:
Հիշեցնենք, որ Միկկի Ռուրգը 67 տարեկան է, բացի ֆիլմերում խաղացած բազմաթիվ դերերից նա նաև հայտնի է նրանով, որ հաճախակի է փոխում իր արտաքինը՝ պլաստիկ վիրահատությունների միջոցով: