«Ժամանակ». Կառավարության թոզփչոցին. 38 մլն դրամ՝ 30 մլն խմ ջուր խնայելու համար
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը մտադիր է մոտ 38 մլն դրամ հատկացնել Արարատյան դաշտում ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող հորերի կոնսերվացման համար: Նախատեսվում է, որ դրա արդյունքում կխնայվի 30 մլն խորանարդ մետր ջուր:
Տարեկան ձկնաբուծարանների կողմից արդյունահանվում եւ Արաքս գետն է թափվում 800 մլն-1 մլրդ խմ ջուր: Սրա հետ համեմատած՝ 30 մլն-ը շատ չնչին ծավալ է, որը չի կարող փոխել Արարատյան դաշտի ընդերքի ջրային դիսբալանսը, բայց կարող է թույլ տալ կառավարությանը հասարակության աչքերին թոզ փչել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում