«Նոր բացահայտումներ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում»
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իր ղեկավարած ընկերությունում նախկինում կատարված խախտումների մասին: Նա, մասնավորապես, գրել է.
«Նոր բացահայտումներ Հայավտոկայարան ՓԲԸ-ում
-Անհիմն դուրս գրված վառելիք անսարք մեքենայի վրա, պատճառված վնասը շուրջ 3.000.000 դրամ
-Նախարարության կողմից հաստատված հաստիքացուցակով սահմանված աշխատավարձից դրական շեղումով ընդունված աշխատակից
-Գնումների գործըթնացը չի կազմակերպվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներով
Շնորհակալություն
Ցտեսություն»: