Թուրքմենիայի նախագահը միջոցառման ժամանակ ռեպ է կարդացել
Թուրքմենիայի նախագահ Կուրբանգյուլի Բերդիմուհամեդովը թուրքմենական ձիուն նվիրված ազգային տոնի տոնակատարության ժամանակ ռեպ է կարդացել:
Նա իր ռեպը նվիրել է Ռովաչ անունով քուռակին, որը ծնվել էր 2019 թվականի հունվարի 1-ին: Քուռակին Թուրքմենստանի ներքին գործերի նախարարությունը նվիրել էր Բերդիմուհամեդովին:
Երգի բառերը նախագահն էր գրել, իսկ երաժշտությունը՝ նրա թոռը, վերջինիս հետ էլ Թուրքմենստանի նախագահը ելույթ է ունեցել միջոցառմանը: