Նազարբաևը նամակ է գրել Քոչարյանին
Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է գրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. հայտնում է նրա գրասենյակը:
Նազարբաևը տեղեկացրել է Քոչարյանին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։
«Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն»,- ասված է Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։