«Օսկար 2019-»-ը հաղորդավար չունի
Ամերիկացի կատակերգու դերասան Քեվին Հարթը հրաժարվել է «Օսկար 2019» ամենամյա կինոմրցանակաբաշխությունը վարելուց: Ավելի վաղ, ստանալով այն վարելու առաջարկը, դերասանը նշել էր, որ աներևակայելի երջանիկ է, որ նման առաջարկ է ստացել, սակայն մի քանի օր անց հրաժարվել է մրցանակաբաշխությունը վարելուց:
Դերասանի հրաժարվելու պատճառը բազմաթիվ բացասական արձագանքներն են, քանի որ Քեվին Հարթը նախկինում բազմիցս վատ է արտահայտվել պետական փոքրամասնությունների մասին: