Սերխիո Ռամոսն «արտասվել է», երբ շնորհավորել է Լուկա Մոդրիչին (լուսանկար)
Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ, և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին Աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորեցին շատ ֆուտբոլիստներ, երկրպագուներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Լուկա Մոդրիչին յուրահատուկ ձևով է շնորհավորել նաև Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը, ում շնորհավորանքը դարձել է համացանցի «զարդը։
Ռամոսը գրկել է «Ոսկե գնդակը» ու կատակել, թե իբր արտասվում է։
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե գնդակը» վաստակել է խորվաթ ֆուտբոլիստը՝ վերջ դնելով տարիներ շարունակվող՝ Ռոնալդու-Մեսսին «երկիշխանությանը»: