«Իրավունք». Ի՞նչ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի և Ծառուկյանի միջև
«Իրավունք» թերթը գրում է.
«Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը մտադիր է իրենց քաղաքական ուժի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում մանդատը վայր դնել:
Թերևս սա է եղել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հուշագրից զատ, բանավոր ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը:
Իսկ ցուցակում ընդգրկվելը պայմանավորված է զուտ նրանով, որ առանց Ծառուկյանի ԲՀԿ-ին ընտրող դժվար կլիներ գտնել:
Նոր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կփորձի ձերբազատվել օրենսդիրում վերջին գործարարից, իսկ դրա դիմաց զիջել ԲՀԿ-ին երկու նախարարական պորտֆել՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:
Դրանք համապատասխանաբար կփոխանցվեն Հրաչյա Ռոստոմյանին և Գաբրիել Ղազարյանին, որոնք առերևույթ ԲՀԿ-ի հետ կապ չունեն, բայցև ասոցացվում են Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ՝ լինելով կառավարությունում հենց այս քաղաքական ուժի հենասյուները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում