Ինչու Facebook ընկերության աշխատակիցները չեն օգտագործում i Phone
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր աշխատակիցներին պարտադրում է օգտագործել Android համակարգով հեռախոսներ այն բանից հետո, երբ տարաձայնություն է ունեցել Apple ընկերության հետ:
Apple-ի գլխավոր տնօրեն Տիմ Կուկը բազմիցս քննադատել է Facebook-ը: Ապրիլին ունեցած ելույթի ժամանակ նա Ցուկերբերգի ընկերությանը մեղադրել էր օգտատերերին լրտեսելու մեջ:
Այս ելույթը զայրացրել է Ցուկերբերգին, որից հետո էլ նա արգելել է իր աշխատակիցներին օգտվել i Pone-ից և Apple-ի արտադրանքներից: