Ռեփեր Քանյե Ուեսթը կփորձի դառնալ ԱՄՆ նախագահ
Հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանի ամուսին, աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը կմասնակցի 2024 թվականին տեղի ունենալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այս մասին տեղեկանում են Ntv.ru կայքից։
Ռեփերը նշել է, որ դեռ 2015 թվականին պլաններ ուներ, սակայն հիմա ցանկանում է նախապատրաստվել հենց 2024 թվականի ընտրություններին։
Երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ամերիկացի աստղերը սկսեցին քննադատել ու հայհոյել Թրամփին։ Քանյեն այն եզակիներից է, ով մինչ օրս աջակցում է Թրամփին և ընդունում նրա քաղաքական հայացքները։