Արցախը բանակցային կողմ դարձնելն անիրատեսական է. Արա Պապյան (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 11-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն էր:
Նա անդրադարձավ կառավարության ծրագրին և համեմատեց այն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրի հետ: Այս երկու ծրագրերի միջև Պապյանն էական տարբերություն չի տեսնում. նույն բարի ցանկություններն են, գրեթե նույն տեքստը՝ առանց թվերի:
Արա Պապյանի որակմամբ՝ կառավարության ծրագիրն անցումային ծրագիր է՝ մեկ տարվա համար:
Բանախոսն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին և Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող՝ Արցախը բնակացային սեղան վերադարձնելու հարցին: Պապյանն անիրատեսական է համարում Արցախի՝ բանակցային կողմ դառնալը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում