Երեկվանից ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի շարժման մասնակիցների հետ կոնտակտի են դուրս եկել․ Սուրեն Պետրոսյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն երևույթին, որ ՔՊ-ականները նախորդ օրվանից տարածում են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և մակագրում «Լեգիտիմ վարչապետ»՝ Պետրոսյանն ասաց. «Ո՞րն է լեգիտիմ վարչապետը, երբ 140 հազար մարդ հրապարակում անվստահություն է հայտնում իրեն։ Դա իրենց լեգիտիմ վարչապե՞տն է։ Մի գործընթաց է սկսել, որտեղ իշխանությունն այլևս փորձում է ինքն իրեն խաբի»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Նա նաև հայտնեց, որ երեկվանից արդեն «Քաղաքացիական պայմանագրից» որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ շարժման հետ արդեն եղել են։
Պետրոսյանը հավելեց, որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են եղել իրենց հետ կոնտակտի դուրս եկածները։