Ջեյհուն Բայրամովը մեկնել է Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, այցի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագիր» նախագծի շուրջ։
Բայրամովը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։