Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնում
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի կայարանում»։
Իսկ ArmLur.am-ի տեղեկություններով էլ Աննա Հակոբյանը գնում է Գյումրի՝ 45 միջնակարգ դպրոցի մոտ մասնակցելու 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հիշակին խաչքարի բացման արարողությանը:
Խաչքարի բացման արարողությունն իր վրա է վերցրել Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Կայքը գրում է, որ այս պահին Գյումրին պարալիզացված է, ու մեծ թվով ոստիկանական ուժեր կան: