Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. ԻրանագետԵթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Հայիթիի հյուսիսում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվելՀամայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինՈվքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»Առանց արևմտյան զենքի Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից. ԲորելԳեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»2018-ի հեղափոխությունը երկրին տվեց երկու բան` տարածքների կորուստ և ՔՊ-ականների զանգվածային բարեկեցություն. «Ժողովուրդ» (լուսանկար)Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես. «Փաստ»Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը. մոտակա տները և փողոցները հեղեղվել են (լուսանկարներ)
Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իՈստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի. տասնյակ միլիոններ են ծախսվում. «Հրապարակ»Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԿիրանցիներին ադրբեջանցիներից պաշտպանվելու համար ծառ տնկել առաջարկող Փաշինյանը սեփական անվտանգությանը հիվանդագին է վերաբերվում. «Հրապարակ»Աշտարակի տներից մեկի բակում դիակ է հայտնաբերվելՀանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»Ինչպես և որտեղից են առևանգվել Արցախի ղեկավարները. Արայիկ Հարությունյանը գնում էր գինու գործարանը վաճառեր. «Փաստ»Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից» (տեսանյութ)Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան
Մամուլ

Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50 ից հասնելով 2,25-ի, ինչպես նաև նույն իրավապաշտպան կազմակերպության «մտահոգությունը Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով», երբ հերթական ապտակն եկավ Արևմուտքից:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է:

Բաժին է հասել նաև դատական համակարգին: Նշվում է, որ չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։ Ըստ զեկույցի հեղինակների, հետաքննող լրագրողները պարբերաբար հայտնում են պետական գնումների համակարգում առկա խնդիրների, այդ թվում՝ մեկ անձից արված գնումների համատարած գործելաոճի, ինչպես նաև պետական պատվերներ ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերի մասին: Մի խոսքով, 2018 թվականից հետո աննախադեպ է, որ Արևմուտքն իր «զավակին» այս կարգի ապտակներ հասցնի:

Այն, որ Freedom House-ի ու Պետդեպի զեկույցները ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության խայտառակությունների ընդամենը մի փոքր մասը, այսինքն՝ շատ բաների վրա նույնիսկ աչք փակել, ակնհայտ է, դա չի էլ քննարկվում: Բայց թե ինչու հանկարծ Արևմուտքը որոշեց գոնե մի քիչ նայել իրականության աչքերին, կարող է լինել մի քանի տարբերակ, այդ թվում՝ նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին, կամ ժողովրդավարության նահանջի մեծ ծավալների պարագայում լրիվ աչք փակելու անհնարինություն, կամ էլ, որ պակաս հավանական չէ, գուցե Արևմուտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: