Խաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհը

Կիրանցի բնակիչներից մի մասը, ովքեր գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ զրուցելու, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։
«Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք»,-Mediahub.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, ով ևս մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը։
Նա նշեց՝ քանի որ ոչ մի երաշխիք չկա, դրա համար էլ ժողովուրդը ինքնաբուխ դուսր է եկել և փակել ճանապարհը։
«Պետք է ժողովուրդն արթնանա, կորցնում ենք հայրենիքը, Ալիևի քմահաճույքներով մինչև երբ պետք է գնանք, էսօր Կիրանցն ա ուզում, վաղը Դիլիջանը կուզի, մյուս օրը՝ Երևանը․․․ ես չեմ վախենում, ով չի վախենում թող գա իմ կողքին կանգնի»,-ասաց նա։