Հայտնաբերվել է կորած քաղաքացին
Ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերները մեկնել են Ճոճկան գյուղի վերևի հանդամաս, ընկերներից մեկը կորել է․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։