Կիլիան Մբապպեն դոպինգ թեստ է հանձնելՓաշինյանը կրկին «ՔՊ» նիստ է գումարել Թուրքիան դատի է տվել ԻսրայելինՀՀ-ն զավթած 5-րդ շարասյունը ունի միայն ոստիկանություն և պատերազմով մարդկանց սպառնալու տեռոր․ Դանիելյան Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվի բնակչության անվտանգությունը Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ Բաքվում հակահայկական պատումները դպրոցում վերջին տարիներին զուգորդվում են ռազմականացվածության աճով Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Ավանեսյանի գոլը հաղթանակ է պարգևում Բալթիկային գավաթային խաղում Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել գետի մյուս ափ Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Հարյուրավոր հատուկջոկատայիններ՝ Կիրանցում, իրավիճակը մնում է լարված․ ՈՒՂԻՂԵրևանում տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ) 4-րդ օրն է՝ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին (տեսանյութ) Կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնմանը, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ․ Սաղաթելյան Երկու նոր ավտոբուսները Երևանում հարվածել են իրար, կա ԲԿ տեղափոխված քաղաքացի (տեսանյութ) Զելենսկիին նախազգուշացվել է ճակատում աղետալի վիճակի մասինՍրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք, լա՞վ եք զգում. քաղաքացին` ոստիկաններին (տեսանյութ) Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում նշել են, թե ով է կազմակերպել 2014 թվականին Օդեսայի սպանդըԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցում կրկին լարված իրավիճակ է․ ՈՒՂԻՂ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Կուլեբա Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի Գեղարքունիքի մարզում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա (տեսանյութ) Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում (տեսանյութ) Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Դանիելյան Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են ՀՀ ինքնիշխանությունը. Աբրահամյան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացներըՀայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Միրզոյանը կարևորել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու հարցում Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը
Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է արգելված զենք կիրառելու մեջՏավուշում իրականացվում է հանուն թուրքի օպերացիա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում․ ԶոհրաբյանԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ Ժաննա ԱնդրեասյանՔրեակատարողական ծառայողների աշխատվարձը կբարձրանա
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
46-ամյա տղամարդը կալանավորվել է Հրազդանի կիրճում սպանության գործովԿիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան (տեսանյութ)Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)«Մեր դրոշը ծածանվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի»․ ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբան

Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել․

«Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին հանրությանը հայտնի են կցկտուր ու միակողմանի տեղեկություններ, որոնք տարածվել են նախաքննության սկզբնական փուլում, վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Այդ հաղորդագրություններով փորձ էր կատարվում հանրության մոտ ստեղծել ինչ-որ անորակ հրթիռներ չարդարացված բարձր արժեքով ձեռք բերելու տպավորություն։

Դրան զուգահեռ ընտրվել է գործով դատական քննությունը «փակ ռեժիմով» իրականացնելու տարբերակը, այն պատճառաբանությամբ, թե քննարկման առարկա փաստական տվյալները պարունակում են պետական գաղտնիք։

Այս ամենի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությունը զրկված է գործի իրական փաստական հանգամանքներին ծանոթ լինելու հնարավորությունից։ Շատերը գործի մասին ունեն միայն այն տեղեկությունը, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորված է։

Հիմա արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ մեր տպավորությամբ իրավական շղարշի տակ իրականացվող այս ողջ գործընթացի միակ նպատակը հենց դա է` հանրությանը ներկայացնել նախկին նախարարի կալանավորված լինելու փաստը, հնարավորություն չտալով անգամ տեղեկանալու, թե ինչի մասին է իրականում գործը, ունի արդյոք առաջադրված մեղադրանքը գոյություն ունենալու որևէ հիմք, արդյոք կա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք, թե ոչ։

Դեռ քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում էր մեզ ակնհայտ, որ առաջադրված մեղադրանքն ու ապացույցներով հիմնավորված փաստական հանգամանքները միմյանց հետ որևէ կապ չունեն։ Այդ համոզմունքն էլ ավելի էր ամրապնդվում յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում, ու դրան զուգահեռ առարկայանում էր հարցը, թե նման պայմաններում ինչ նպատակ ունի այս հետապնդումն ու կալանքը։ Իրավական գործընթացի շղարշն այս գործի վրայից վերջնականապես անհետացավ, դատաքննության վերջին փուլում` իրեղեն ապացույց հրթիռների զննության արդյունքում։ Արդեն 3 տարի որպես իրեղեն ապացույց ճանաչված հրթիռները գտնվում էին անթերի վիճակում։ Դավիթ Տոնոյանի ու նրա պաշտպանների պահանջները իրեղեն ապացույց ճանաչված բոլոր հրթիռները զննելու մասին, մնացին անկատար, թեև ընտրովի զննված բազմաթիվ հրթիռներն էլ դրանց անթերի վիճակի մասին որևէ կասկածի տեղ չթողեցին։

Ու այս փուլից հետո, սակայն, հրթիռներն իր աչքով տեսած դատավոր Վահե Դոլմազյանը նախօրեին կրկին մերժեց Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը` խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու մասին։ Այս ամենի արդյունքում արդեն որևէ կասկած չունենք, որ ի սկզբանե այդ գործը չի ունեցել իրավական որևէ հիմք, չի հետապնդել իրավական որևէ նպատակ, իսկ Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում։

Այս ամենը քաղաքական նպատակներ հետապնդող, քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, որը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրված` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում։ Մի փաստ, սակայն, հարկ է արձանագրել` իրականությունը հնարավոր է խեղաթյուրել, բայց միայն ժամանակավորապես, ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»։