Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Անհայտ անձը փակվել է Փարիզում Իրանի հյուպատոսության շենքում և սպառնում է պայթեցնել իրեն, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
«Այս պահին մի մարդ փակվել է Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող Իրանի հյուպատոսության շենքում և սպառնում է պայթեցնել իրեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ վկան ժամը 11-ի սահմաններում շենք մտելիս նկատել է մահապարտի ժիլետով տղամարդու։ Դիվանագիտական առաքելության աշխատակիցները հյուպատոսությունում են։ Անվտանգության ուժերը շրջափակել են Տրոկադերո հրապարակի տարածքը։ Փարիզի ոստիկանության պրեֆեկտի հրամանով գործողությանը մասնակցում է BRI հատուկ ջոկատը, որը կանչվում է անվտանգության բարձրացման դեպքում։ Այս ստորաբաժանումները, ի թիվս այլնի, գործել են 2015 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ: