ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունը
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացրել Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան Ռաֆահ քաղաքում հրեական պետության կողմից պլանավորված ցամաքային գործողության վերաբերյալ:
Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Փաստաթղթից հետևում է, որ ամերիկյան կողմից խորհրդակցություններին մասնակցել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, իսրայելական կողմը ներկայացրել են ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և երկրի Ազգային անվտանգության ղեկավարը։
Բացի այդ, ընդլայնված կազմով խորհրդակցություններ են անցկացվել Ռաֆահի շուրջ ստեղծված իրավիճակի մասով:
«Կողմերը համաձայնության են եկել Ռաֆահում Համասին հաղթելու ընդհանուր նպատակի շուրջ»,- նշվում է փաստաթղթում։