ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
ԱՄՆ-ն օգտագործեց իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակեց Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու մասին Ալժիրի բանաձևի նախագիծը։
Անվտանգության խորհրդի 12 անդամներ կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու փաստաթղթին, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնացել:
2024 թվականի ապրիլի 4-ին Մալթան բավարարեց Պաղեստինի խնդրանքը՝ վերաբացել ՄԱԿ-ին միանալու երկրի դիմումի քննարկումը։ Պաղեստինի իշխանությունները իրենց խնդրանքին կցել են նամակներ, որոնցում Պաղեստինի մուտքը ՄԱԿ աջակցում են մի խումբ արաբական պետություններ:
Պաղեստինը ներկայումս ՄԱԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ ունի։