Այս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ«Իմ որդուն եմ կորցրել, իմ երկիրն եմ կորցրել, ինձ սնուցողն եմ կորցրել». զինվորի մայր (տեսանյութ)
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Քարվաճառում բեռնատար է շրջվել, Թուրքիայի քաղաքացի է մահացել (տեսանյութ)Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՄենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության Հերի'ք է ԱԺ ամբիոնից վարկաբեկեք իմ սրբությունները. Շպռոտ (տեսանյութ)Ադրբեջանին ձեռնտու չէ հիմա պատերազմ սկսել. իր ծրագիրն անում է Փաշինյանի ձեռքով. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Չինաստանում ավտոմայրուղի է փլուզվել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներԱսում էր` ձեռքս կկտրեմ, մի միլիմետր հող չեմ տա. Գառնիկ Դանիելյանը` Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)«Եղեք զգոն». Կուրսկի նահանգապետը հայտնել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի վտանգի մասին Հայկ Մարությանը միաձայն՝ 383 կողմ ձայներով ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Գտնվում ենք ոստիկանությունում, սպասում ենք, որ իջնեն, Արթուր Սուքոյանին ձերբակալեն. փաստաբաններ
Մեր Տավուշն այստեղ է, այս դահլիճում․ Հայկ Մարության (տեսանյութ)Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներԾովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնելՄասիսից Հայրենիքի մայրեր` նահատակ հերոսների ծնողներ են ժամանել Կիրանց (տեսանյութ)Թուրքիան գործողություն կիրականացնի Իրաքում
Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան. «Փաստինֆո»
Ռետրո մեքենաների շքերթ` Երևանում (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. փաստաբաններԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետՎթար Արարատում. մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել էՍահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար․ սա փորձ է՝ ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից»․ Ռուբեն ԿարապետյանԵրևանի փողոցներում, իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Աբրահամյան (տեսանյութ)Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան Քանի ինքը վարչապետ ա, մեր երկիրը կործանված ա. Վազգեն Մանուկյանը Կիրանցում է (տեսանյութ, լուսանկարներ)Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատում է իր աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում այս նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձՍտամբուլում ցույցեր են. ավելի քան 42.000 ոստիկան է կենտրոնացվել Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծելՀայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Ես ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու Ալմաթիում ԱԳՆ ղեկավարների միջև. Տոկաև Մենք թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նոր հակամարտություն սկսվի. Ալիև Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան. «Տավուշը հանուն Հայրենիքի»Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասինԱրմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք, հակառակ դեպքում ֆինանսաբանկային հատվածը ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը և աղքատության կմատնի մեր ազգաբնակչությանը. տնտեսագետ
Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր և լրացուցիչ գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ
Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանի» դեմ վիրավորական պաստառը և այն վերադարձրել է երկրպագուին
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը
ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ընթացող ակցիաների (տեսանյութ)Հատուկ գործողություն ամբողջ Թուրքիայում. կա մոտ 40 ձերբակալվածԻնքն իր էշ հալով բոլորին էշի տեղ է դրել․ տականք, եթե դու չես կարողանում զինվոր պահել, ինչու ես տանում, սպանում երեխաներին․ հրդեհված կացարանում մահացած զինվորի հայրը՝ ՊապիկյանինՍևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանցԱրժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր. ԱՍՀ նախարարԹբիլիսիում ցույցերը շարունակվում են. կան ձերբակալվածներ և վիրավորներՆերսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչև մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին (տեսանյութ)

Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին:

Վաշինգտոն այցի առաջին օրը մեկնարկել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ հանդիպումով, որի ընթացքում ՖՆ կողմից ներկայացվել  է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, անդրադարձ կատարվել ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին ու գրանցված արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին ԱՄՀ շարունակական աջակցության համար` հատկապես տեխնիկական աջակցության գործիքների միջոցով: Իր հերթին ԱՄՀ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակելու աջակցությունը:

ՖՆ պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել նաև ՀԲ կրթության և տրանսպորտի թիմերի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են նշյալ ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տրանսպորտային խոշոր տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

ՀԲ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հայկական պատվիրակության համար կազմակերպվել է նաև «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» առանձին հանդիպում, որին մասնակցել են Հիմնադրամի դոնոր հանդիսացող մի շարք երկրների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում նախարարի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը, ինչպես նաև մշակվող միջնաժամկետ ծրագրերի վերաբերյալ մանրամասներ: Վերջինիս շրջանակներում հատուկ շեշտադրվել է բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման առաջնահերթությունը: 

Հիշեցնենք, որ 2023թ․ դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հիմնադրված «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» («Global Concessional Financing Facility», Հիմնադրամ) շահառու, որի նպատակն է աջակցել փախստականներ ընդունող երկրներին: Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ հիմնադրամին թիրախային՝ Հայաստանի օգտին հատկացրել է 10 միլիոն եվրո, ԱՄՆ-ն՝ 5 միլիոն եվրո։

ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների  երկրորդ օրը հայկական պատվիրակությունը մասնակցել է «Միջին միջանցքի» ներքո համագործակցության և խաղաղության նախաձեռնությունների վերաբերյալ քննարկմանը։ Մասնավորապես, քննարկվել են «Միջին միջանցքի» նախագծին ՀՀ հնարավոր մասնակցության հեռանկարները և ուղղությունները։ Հայկական կողմն ընդգծել է նման տարածաշրջանային նախաձեռնություններին ՀՀ մասնակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել մասնակցելու վերջինիս միանալու համար անհրաժեշտ աշխատանքներին։

ՖՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Հայաստանն ընդգրկող երկրների խումբը համակարգող գործադիր տնօրեն պարոն Եվգենի Ռուգենաթի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին, այնպես էլ առաջիկայում ջրային, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերին, կարևորվել է նաև ընթացիկ բյուջետային աջակցության ծրագիրը։ Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքները և դրանց հասցեագրման հնարավոր տարբերակները, ինչպես նաև նրանց ինտեգրման մեխանիզմների ֆինանսավորման հարցերը։

Հանդիպումներ են կայացել նաև ԱՄՀ՝ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ: Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի հետ ընթացիկ համագործակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին: