«Ո՞նց ա էս կամուրջը մինչև հիմա կանգուն մնացել». ջրահեռացման համակարգի բացակայության հետևանքով «Կիևյան» կամուրջը դատապարտված է փլուզման (տեսանյութ)
Նիկողոս Ավետիք Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են անձրևաջրերն անարգել հոսում «Կիևյան» կամրջի պատերով, քանի որ ջրահեռացման համակարգ չկա։
Նա տեսանյութին կից նաև գրել է. «Կիևյան կամուրջ, ամենաբանուկներից մեկը, իրոք վտանգավոր ա սա, էս ջուրը քայքայում ա պատերը»։
Տեսանյութում նա ասում է. «Ո՞նց ա էս կամուրջը մինչև հիմա կանգուն մնացել»։