Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծինԿասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող 3 արտադրամասի արտադրական գործունեությունը
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզ է մեկնելԱրսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցությունԱրյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնիցԻնձ համար բոլոր ժամանակներում նողկալի են եղել «կեղծ» ընդդիմադիրները կամ կեղծ «օբյեկտիվները», որոնք այնքան լավ են երևում. Գևորգ ԹամամյանԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն․ Վահե ՀովհաննիսյանՀարձակում ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի վրաԿենտրոնի մի շարք փողոցներում այսօր սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը․ Հոխիկյանը հայտնել է ոմն Պետիկ Քյուրդյանի մասին․․․
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԱրտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը մուտք է գործել ծանոթի բնակարան, ստիպել է մերկանալ ու սեռական հարաբերություն ունեցելՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումՊուտինը առաջարկել է խաղաղություն հաստատել ՈւկրաինայումԱյսօր վերջին օրն է․ «Հրապարակ»Փակ փողոցներ չկան․ ՆԳՆՈւկրաինան գիշերը հարվածել է ՂրիմինՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
Գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանի հետ փորձում են հանդիպել, բայց նա սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»Խորհրդարանի պաշարում կլինի՞․ քպականներն աղոթում են, որ շարժումը մարի. «Հրապարակ»Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ»ԱՄՆ-ում չեն հավատում Իսրայելի լիակատար հաղթանակինԱՄՆ-ն արգելել է ուրանի ներկրումը ՌուսաստանիցՍի Ցզինպինը Պուտինի այցից առաջ վառ ազդանշան է ուղարկել Արեւմուտքին«Եթե այգին համարվի Ադրբեջան, կտրելու ենք ծառերը». կիրանցեցի ՀՀ ԱԳՆ-ն Նեպալի հետ «թվինինգ ծրագիր» է սկսում․ ազգային զեկույցներ կներկայացվեն ՔԿ-ն լուսանկարներ է հրապարակել ցուցարարներից՝ հաղորդելով ձերբակալությունների մասին «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ առաջացավ, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Հայաստան․ Փաշինյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները մտել են փակուղի. Կատարի ԱԳՆ ղեկավարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելն առաջիկա օրերին ռազմական գործողություն կսկսի Ռաֆահում
Գերեվարված Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. մանրամասներ
ՌԴ պետդումայի պատգամավորը կասկածանք է հայտնել, թե Հայաստանին կընդունեն ԵՄ-ում Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը Օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է․ ահազանգ Ավտովթար՝ Տավուշում․ բժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակում Իշխանությունն օգտագործում է վարժական հավաքները՝ որպես սպառնալիք և պատժամիջոց․ հայտարարություն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են» (տեսանյութ) Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Վաղը ձեր բողոքը հայտնեք, կառավարության ղեկավարը վաղը 17:00-ին Օպերայի դահլիճում կլինի (տեսանյութ) Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ)

Պահանջել ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. AntiFake.am-ի և «ՔԳ» ՀԿ-ի նամակը` ԵԽ գլխավոր քարտուղարին

AntiFake.am-ի խմբագրությունը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամները նամակ են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Նամակն այսօր հանձնվել է ԵԽ գլխավոր քարտուղարին և ընթերցվել նրա այցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։

«Հարգելի տիկին Բուրիչ,

Բարի գալուստ Հայաստան: Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում քաղաքական ընդդիմախոսների և իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնող անկախ լրագրողների հետապնդումների և ազատությունից զրկելու, ինչպես նաև իշխանությունների կողմից իրավունքի կոպիտ ոտնահարման պայմաններում: Մեր երկրի քրեակատարողական հիմնարկները լցված են քաղբանտարկյալներով, իսկ անկախ լրագրողները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Հասարակական և քաղաքական գործիչներն ապօրինի ձերբակալվում և կալանավորվում են. Քաղաքական բանտարկյալներ են.

1. Հայաստանի երրորդ խոշորագույն համայնքում` Վանաձորի ընտրություններում հաղթած և այդ պատճառով կալանավորված Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի, 3 ամիս անազատության մեջ է:

2. Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն արդեն 10 ամիս է շինծու քրեական գործով գտնվում է կալանքի տակ,

3. Հանրային գործիչ, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը, որը 7 ամիս է զրկված է ազատությունից համացանցային գրառման համար,

4. «AntiFake.am» կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը, որն ազատությունից զրկվել է 18 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:

5. Նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը, որը նույնպես ազատությունից զրկվել է 18 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:

Վերը նշված բոլոր անձինք հայտնի են որպես Փաշինյանի ռեժիմի քննադատներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտնվում եք Հայաստանում, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջ պարտադիր պայման դնել հրատապ և առանց որևէ շահարկումների Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակներում ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար վստահաբար տեղեկացված եք, որ առ այսօր Ադրբեջանում կան ազգությամբ հայ ռազմագերիներ, գերիներ և այլ պահվող անձինք, բացի այդ, Արցախում իրականացված էթնիկ զտման և արցախահայության հայրենազրկման արդյունքում Ադրբեջանը պատանդառել է Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանում գտնվելով այդ մասին չխոսելն ու այդ առնչությամբ որևէ գործողություն չանելը որևէ կերպ չի կարող նորմալ ընկալվել մեր հասարակության կողմից: Հետևաբար, ակնկալում և պահանջում ենք հրատապ քայլեր ձեռնարկել նշված անձանց ադրբեջանական գերությունից ազատ արձակելու ուղղությամբ:

Արցախի 150 հազար բնակչության թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքները խախտված են: Նրանք վտարված են իրենց տներից, իրենց պապերի հողից, որտեղ ապրել են հազարամյակներ: Նրանց խնդիրը պետք է լինի Եվրոպայի խորհրդի օրակարգում, այդ թվում` նախատեսվող լուծումներով:

Հարգելի տիկին Բուրիչ, ակնակալում ենք, որ կհասկանաք, ինչպես նաև Ձեր գործընկերներին կփոխանցեք, որ այս խնդրի նկատմամբ անտարբեր և լուռ մնալով խրախուսում եք Ադրբեջանին շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը և իրականացնել համանման գործողություններ: Անտարբերությունն ու անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Միևնույն ժամանակ վստահ ենք, որ այս անտարբերությունը միայն Ադրբեջանը չէ, որ տեսնում է և գլոբալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում սա դիտվելու է որպես ընդունելի վարքագծի օրինակ: Նմանատիպ գործողությունները կրկնություն կունենան ապագայում, իսկ հանցագործները կխուսափեն պատժից:

Ուստի, կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն անդրադառնալ վերը նշված բոլոր հարցերին և ջանքեր գործադրել նշված թեմաները ԵԽ օրակարգ ներառելու ուղղությամբ:

 

Հարգանքով`

AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր`

Աստղիկ Մաթևոսյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամներ`

Դավիթ Ֆիդանյան

Աիդա Ստեփանյան

Մարինե Շահնազարյան

Լուսինե Առաքելյան

Իշխան Խոսրովյան»։