Ռուսաստանը հանձնառու է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը հանձնառու է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն․
«Վերահաստատում ենք Հայաստանի հետ հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու տրամադրվածությունը՝ երկկողմ հիմնարար փաստաթղթերում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների գծով պայմանավորվածություններում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ ղեկավարությանը թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և երկիրը տանել սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։