Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը վիրահատվել է
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Մականի Ուայթսայդ Քրքորյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ենթարկվել է ծնկի խաչաձև կապանների վիրահատության, որն անցել է բարեհաջող։
Մականիի ինքնազգացողությունը լավ է։ Նրա ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 3 ամիս։
Աղբյուրը՝ Armsport