«Ազատազենի» հայտարարությունը ապօրինի ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբՈւրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծինԿասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող 3 արտադրամասի արտադրական գործունեությունը
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզ է մեկնելԱրսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցությունԱրյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնիցԻնձ համար բոլոր ժամանակներում նողկալի են եղել «կեղծ» ընդդիմադիրները կամ կեղծ «օբյեկտիվները», որոնք այնքան լավ են երևում. Գևորգ ԹամամյանԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն․ Վահե ՀովհաննիսյանՀարձակում ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի վրաԿենտրոնի մի շարք փողոցներում այսօր սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը․ Հոխիկյանը հայտնել է ոմն Պետիկ Քյուրդյանի մասին․․․
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԱրտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը մուտք է գործել ծանոթի բնակարան, ստիպել է մերկանալ ու սեռական հարաբերություն ունեցելՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումՊուտինը առաջարկել է խաղաղություն հաստատել ՈւկրաինայումԱյսօր վերջին օրն է․ «Հրապարակ»Փակ փողոցներ չկան․ ՆԳՆՈւկրաինան գիշերը հարվածել է ՂրիմինՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
Գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանի հետ փորձում են հանդիպել, բայց նա սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»Խորհրդարանի պաշարում կլինի՞․ քպականներն աղոթում են, որ շարժումը մարի. «Հրապարակ»Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ»ԱՄՆ-ում չեն հավատում Իսրայելի լիակատար հաղթանակինԱՄՆ-ն արգելել է ուրանի ներկրումը ՌուսաստանիցՍի Ցզինպինը Պուտինի այցից առաջ վառ ազդանշան է ուղարկել Արեւմուտքին«Եթե այգին համարվի Ադրբեջան, կտրելու ենք ծառերը». կիրանցեցի ՀՀ ԱԳՆ-ն Նեպալի հետ «թվինինգ ծրագիր» է սկսում․ ազգային զեկույցներ կներկայացվեն ՔԿ-ն լուսանկարներ է հրապարակել ցուցարարներից՝ հաղորդելով ձերբակալությունների մասին «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ առաջացավ, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Հայաստան․ Փաշինյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները մտել են փակուղի. Կատարի ԱԳՆ ղեկավարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելն առաջիկա օրերին ռազմական գործողություն կսկսի Ռաֆահում
Գերեվարված Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. մանրամասներ
ՌԴ պետդումայի պատգամավորը կասկածանք է հայտնել, թե Հայաստանին կընդունեն ԵՄ-ում Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը Օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է․ ահազանգ Ավտովթար՝ Տավուշում․ բժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակում Իշխանությունն օգտագործում է վարժական հավաքները՝ որպես սպառնալիք և պատժամիջոց․ հայտարարություն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են» (տեսանյութ) Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Վաղը ձեր բողոքը հայտնեք, կառավարության ղեկավարը վաղը 17:00-ին Օպերայի դահլիճում կլինի (տեսանյութ)
Տեսանյութ

Մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարմանը․ Միրզոյան (տեսանյութ)

Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձյանագիրը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

ԵՄ կողմից հայաձայնագիրը ստորագրել է Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյդերսը, իսկ ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի կողմից և ԵՄ անդամ պետությունների անունից՝ Բելգիայի փոխվարչապետ, Հյուսիսային ծովի և արդարադատության հարցերով նախարար Փոլ Ֆան Թիխելտը:

Ստորագրության պաշտոնական արարողության ընդառաջ ստորագրող պաշտոնյաները հանդես են եկել ելույթով:

ՀՀ ԱԳ նախարարը, ինչպես նաև ԵՄ և Բելգիայի պաշտոնյաներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանն առաջինն էր, որ 2021թ. սկսեց բանակցությունները համաձայնագրի կնքման շուրջ և այսօր՝ բանակցությունների հաջող ավարտից հետո, առաջինն է, որ ստորագրում է այն:

Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի խոսքն ամբողջությամբ:

«Մեծարգո՛ նախարար,

Հարգելի՛ հանձնակատար,
Հարգելի՛ նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,

Իսկապես ուրախ եմ այսօր ստորագրել այս համաձայնագիրը, որն ուղղված է արդարադատության, օրենքի գերակայության ոլորտներում և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա ամրապնդմանը։

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտության խոսքերն ուղղել ԵՄ կառույցների բոլոր գործընկերներին, Բելգիայի նախագահությանը և նախագահ Համրանին՝ իր անձնական ներդրման համար, ինչպես նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին այս բանակցությունները հաջողությամբ վարելու համար։ Ինչպես արդեն ասվեց, Հայաստանն ի սկզբանե շահագրգռված էր ստորագրել այս համաձայնագիրը, մենք առաջինն էինք, որ սկսեցինք բանակցությունները, և ես հպարտ եմ, որ մենք առաջինն ենք ավարտել բանակցությունները և ստորագրում ենք համաձայնագիրը:

Բացի այդ, ուզում եմ ընդգծել, որ մենք արդեն ունեինք սերտ համագործակցություն «Եվրաջասթ», ինչպես նաև «Եվրոպոլ» գործակալությունների հետ նույնիսկ առանց այս համաձայնագրի, բայց հիմա այս համաձայնագիրն ամրապնդում և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում մեր համագործակցությունը։ Այս համաձայնագրի ստորագրումով մենք նաև մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը, բայց սա նաև դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար, ինչպես քննարկեցինք ավելի վաղ:

Այս համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը, համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը և արդարադատական հարցերի հասցեագրմանն աջակցելուն: Հատկանշական է, որ «Եվրոպոլ» գործակալության հետ մենք արդեն մի քանի փաստաթղթեր ենք ստորագրել, որոնք այս օրերին անցնում ենք մեր խորհրդարանի կողմից վավերացման փուլը։

Շնորհավորում եմ և շնորհակալություն»։