Ստամբուլի հյուրանոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել
Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հյուրանոցի վրա, հարձակվողների որոնողական աշխատանքները շարունակվում են:
Այս մասին գրել է Türkiye թերթը։
«Ստամբուլի Քյուչյուքչեքմեջեում երկարափող զենքով զինված մարդը հարձակվել է 4-հարկանի հյուրանոցի շենքի վրա։ Կրակած որոշ փամփուշտներ դիպել են նաև ուղևորներով անցնող ավտոբուսին։ Ներկայում որոնողական աշխատանքներ են տարվում հարձակումը կատարած անձին կամ անձանց գտնելու շուրջ»,–գրում է հրատարակությունը։