Թայվանում տեղի ունեցած երկրաշարժն ամենահզորն էր վերջին 25 տարվա ընթացքում
7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի արևելքում գտնվող Հուալիեն շրջանի ափերի մոտ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունը։ Դրանից հետո, ըստ դեպարտամենտի, կղզում ավելի քան 4 բալ ուժգնությամբ ավելի քան 11 ցնցում է տեղի ունեցել։
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժն ամենահզորն էր կղզում վերջին 25 տարվա ընթացքում:
Այս մասին ասել է Թայվանի օդերևութաբանական վարչության սեյսմիկ չափման և կանխատեսման կենտրոնի տնօրեն Ու Ցզյանֆուն։
«Այս երկրաշարժն ամենահզորն էր վերջին 25 տարվա ընթացքում: Սա 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր»,- ասել է Ու Ցզյանֆուն:
Դեռևս հստակ տեղեկություններ չկան զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին: