Իսրայելում գիշերը ցուցարարները հասել են Նեթանյահուի նստավայր
Իսրայելում ցուցարարները մոտեցել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրին։
Միջադեպը զայրացրել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին, ով ասել է, որ Նեթանյահուն լավ պաշտպանված չէ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Իսրայելի կաբինետի ղեկավարից անհապաղ հրաժարական տալ։ Նրանք կարծում են, որ երկրի ղեկավարությունը պետք է անհապաղ գործարք կնքի ՀԱՄԱՍ-ի հետ պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ։