ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք մատակարարելու հիմնադրամ կստեղծի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսին ԱՄՆ-ում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կառաջարկի ստեղծել 100 միլիարդ դոլարի հիմնադրամ՝ 5 տարվա ընթացքում Ուկրաինային սպառազինությունների մատակարարման համար վճարելու համար:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ստոլտենբերգի այս առաջարկները, ըստ գործակալության, պետք է փոխհատուցում դառնան Ուկրաինային ՆԱՏՕ-ի կողմից այդ երկրին դաշինք հրավիրելուց հրաժարվելու համար։ Իր հերթին, Financial Times-ը հրավիրել է ընթերցողների ուշադրությունը, որ դա թույլ կտա ԱՄՆ-ին նվազեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը 60 միլիարդ դոլարից մինչև 16 միլիարդ դոլար: