Մոսկվայում քվեստի ժամանակ իննամյա աղջիկն ընկել է բաց խորշը (տեսանյութ)

Մոսկվայում քվեստի ժամանակ իննամյա աղջիկն ընկել է բաց խորշը։ Այս մասին տեղեկացնում է Shot-ի տելեգրամյան ալիքը։
Անցյալ շաբաթ օրը մի աշակերտուհի ընկերուհու հետ եկել էր Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում մասնակցելու «Ընկղմում» քվեստին (խաղ, որի ժամանկ սենյակից ելք են որոնում-խմբ․): Փորձարկումների ժամանակ խորշի դուռը հանկարծակի բացվել է, և աղջիկն ընկել է 2,5 մետր ցած։ Նա ուժեղ հարվածել է գլուխը, վախեցել է, սակայն, բարեբախտաբար, կոտրվածք չի ստացել։
Այժմ որոշվում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով գործ հարուցելու հարցը։