Թայվանը հետաձգել է զորավարժությունները չինական անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո
Թայվանը հետաձգել է ծովում կրակոցներով զորավարժությունները, որոնք պետք է սկսվեին ապրիլի 2-ին՝ մտավախություն ունենալով, որ դրանք կընկալվեն որպես սադրանք, այն բանից հետո, երբ չինական անօդաչու թռչող սարքը տեսանկարահանել է կղզու ռազմակայաններից մեկը:
Այս մասին գրում է թայվանական China Times թերթը՝ վկայակոչելով բանակի հրամանատարությանը:
Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլին բանակը մի շարք զորավարժություններ կանցկացնի Թայբեյի կողմից վերահսկվող Կինմեն կղզիներում:
Ապրիլի 2-ին Հոյու կղզում, իսկ ապրիլի 3-ին Մենհու և Ֆուկսինգ կղզիներում նախատեսված էին ուղիղ կրակի ցամաքային զորավարժություններ: