ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն իրականում Ուկրաինայում մասնակցում են ռազմական գործողություններին. Պատրուշև
Ուկրաինայի ապառազմականացման խնդիրը մնում է արդիական, քանի որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն իրականում մասնակցում են ռազմական գործողություններին:
Այս մասին ասում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
aif.ru-ին տված հարցազրույցում Պատրուշևն ասել է, որ Արևմուտքն Ուկրաինան տեսնում է որպես վերահսկվող հակառուսական տարածք, որը լիովին հարմարեցված է հյուսիսատլանտյան դաշինքի շահերը սպասարկելու համար:
Ըստ Պատրուշևի՝ ՆԱՏՕ-ն դե ֆակտո հակամարտության կողմ է, ուստի Ուկրաինայի ապառազմականացման խնդիրները մնում է արդիական։