ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 50 F-15 կործանիչներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մոտ է Իսրայելին ավելի քան 18 միլիարդ դոլար արժողությամբ 50 F-15 կործանիչների վաճառքին հավանություն տալուն, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
Եթե ռազմական տեխնիկայի վաճառքի գործարքը կայանա, դա կլինի ամենամեծը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա, նշում է CNN-ը։
Ըստ Politico-ի՝ դրա շրջանակներում իսրայելական կողմը կստանա նաև 30 միջին հեռահարության AIM-120D AMRAAM հրթիռներ և JDAM կառավարվող ռումբեր։
Ինչպես հայտնում է Reuters-ը, ԱՄՆ-ը դիտարկում է Իսրայելին 25 կործանիչ վաճառելու հարցը 2023 թվականի հունվարից, երբ պաշտոնական հարցում ստացավ Թել Ավիվից։