Ռոման և Լեչեն չպարզեցին հաղթողին
«Ռոման» իտալական Ա Սերիայի 30-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Լեչեի» հետ․ հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:
Հռոմեացիներն առաջնությունում իրենց անպարտելիության շարքը հասցրեցին վեց հանդիպման՝ 4 հաղթանակ և 2 ոչ-ոքի:
Դանիելե Դե Ռոսիի թիմը վաստակել է 52 միավոր և զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
«Լեչեն» 29 միավորով 13-րդ տեղում է։
Աղբյուրը՝ Armsport