Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման ժամկետը սահմանվել է 3 տարի
Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակումն ավարտված է: Այս մասին նշվեց այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Վերջինս հետաքրքրվեց, թե քանի տարում է կառուցվելու մարզադպրոց եւ ստացավ պատասխան, որ շինարարության ավարտը նախատեսված է 3 տարի:
«Դե եկեք հնարավորինս սեղմ ժամկետներում դնենք մրցույթի, որպեսզի հասցնենք նաեւ աշխարհի չեմպիոնատին պատրաստ ունենալու Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը, որտեղ էլ հենց պետք է այն անցկացվի»,-ասաց քաղաքապետը: