Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանըՎանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինիԹմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչԴու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասինՆիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHubԼավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ ԲաբայանՄիրզոյանը հանդիպել է Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվելՔրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկինԲագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան (տեսանյութ)Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորածԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ ենՆոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Պահանջում ենք՝ 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար «լրագրող» ներկայացող նշված անձին և «Civic News» ալիքին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել, պառակտել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կադիրովի որդին դարձել է Պուտինի համալսարանի համակարգողը«Խաղաղության» են պատրաստվում․ թյուրքագետ (լուսանկար)Գլխավոր դատախազն անպատասխան թողեց Սամվել Վարդանյանին խոշտանգելու հարցը (տեսանյութ)Իսրայելը պատասխան հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ինՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերըԷնտոնի Բլինկենը այցով ժամանել է Սաուդյան ԱրաբիաՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելուԲերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Կոչ ենք անում բոլորին համախմբվել Տավուշում․ ՀՅԴ ՀԵՄ
Վարդան Ղուկասյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տեսագրություն, որտեղ պարզ լսվում է ոստիկանությունում խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը
Մեր լուծումն է՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Որպեսզի Երևանը Ստեփանակերտի ճակատագրին չարժանանա, յուրաքանչյուր ուսանող պետք է ասի, որ դեմ է միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է անում (ուղիղ)
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՆոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձըՌուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույքԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել«Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. ահազանգԱյսօր Գյումրիից ավտոերթ է մեկնարկելու` հաջակցություն Տավուշի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեումԿարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆԱննա Վարդապետյանն Ազգային ժողովում է, մասնակցում է պետաիրավական հանձնաժողովի նիստին (ուղիղ)

«Ծանր վիրավորանքի» հոդվածը ապաքրեականացվել է, բայց նույնաբովանդակ մեղադրանքները շարունակվում են ընդդիմադիրների դեմ՝ քողարկված այլ մեղադրանքով

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել «Իմնեմնիմնի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ.

«Մարտի 22-ին համացանցում տարածվեց բլոգեր Նարեկ Սամսոնյանի նկատմամբ բռնության գործադրմամբ ձերբակալության տեսանյութը՝ ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով մի խումբ անձանց կողմից ։ Նույն օրը դիմակավորված ոստիկանները բերման ենթարկեցին բլոգգեր Վազգեն Սաղաթելյանին ՝ որը Ն․ Սամսոնյանի հետ միասին ընդդիմադիր ուղղվածության «Իմնեմնիմնի» փոդքասթի համահեղինակն է։

Ն․ Սամսոնյանին ձերբակալելու ընթացքը պատկերող տեսանյութում վերջինիս նկատմամբ կիրառվում է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դրսևորմամբ անհամաչափ և կոպիտ ուժ՝ թեև Ն. Սամսոնյանը որևէ դիմադրություն չի ցուցաբերում։ Բռնության է ենթարկվում նաև ոստիկանության ապօրինի գործողությունները նկարահանող անձը։

Ինչպես հայտնի դարձավ հետագայում՝ Ն․ Սամսոնյանի և Վ․ Սաղաթելյանի նկատմամբ իրականացված գործողությունների պատճառը վերջիններիս համահեղինակած փոդքասթի ընթացքում հնչեցված արտահայտություններն են, որոնք իշխանությունների համար լինելով վիրավորական՝ իրավապահների կողմից որակվել են որպես խուլիգանություն (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդված) ։ Նման որակում տալով իրավապահները ամբողջությամբ խեղաթյուրել և անտեսել են հանցակազմի իրավական կողմը։

Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ենթադրաբար վիրավորական արտահայտությունների հիմքով քրեական գործ հարուցելով իրավապահները փաստացի կիրառել են 2021-2022 թվականներին գործող «ծանր վիրավորանքի» հանցակազմը (նախկին քրեական օրենսգրքի 137․1-րդ հոդված): Նշված հանցակազմի գործողությունը դադարեցվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության , ՌԱԵՀ , ԵԱՀԿ , Freedom House կազմակերպության  և այլ դերակատարների կողմից խստորեն քննադատվելու արդյունքում՝ արտահայտման ազատության սահմանափակման չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։

ՀՀ իշխանությունների գործելաոճից բխում է, որ չնայած վերը նշված հոդվածի ապաքրեականացմանը, նույնաբովանդակ մեղադրանքները շարունակվում են ներկայացվել ընդդիմադիր հայացք ունեցող անձանց դեմ՝ քողարկված այլ մեղադրանքով, տվյալ դեպքում՝ խուլիգանության հանցակազմով։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը  հայտարարում է, որ մշտադիտարկելու է այս գործի ողջ ընթացքը՝ հնարավոր քաղաքական հետապնդման տարրերը վերհանելու նպատակով»։