Երևանը, լայն իմաստով, չի կարող գտնել ավելի պրոհայկական երկիր, քան Ռուսաստանը. ժամանակն է լրջորեն մտածելու. Կարասինի գրառումը հրապարակել է նաև Մարիա Զախարովան
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որը վերահրապարակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կարասինը, մասնավորապես, գրել է.
«Հաշվի առնելով Հայաստանին Մոսկվայից հնարավորինս օտարելու Արևմուտքի ակնհայտ և մոլուցքային ջանքերը, ես ստիպված եմ էմոցիոնալ կերպով նշել, որ Երևանը, լայն իմաստով, չի կարող գտնել ավելի պրոհայկական երկիր, քան Ռուսաստանը։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ պատմությունից ու արյունակցական կապերից մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ: Ժամանակն է լրջորեն մտածելու»,- գրել է նա: