Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, թե՞ Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին (տեսանյութ)
«Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ-ի հետ կապված, քանի որ ՀԱՊԿ-ն այդտեղ դիտարկվում է, որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ, և Կառավարությունը շարունակելու է ակտիվ ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն ձեր կատարողականում նշում եք, որ սառեցվել է ակտիվությունը»։ Այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս հարցն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքը ներկայացնում է 2021-2026թթ Կառավարության ծրագրի 2023թ. հաշվետվությունը:
«Գործընկերների մի մասը կարծում եմ` կգնահատեն կատարողականը համապատասխան ծրագրի, մի մասը ելնելով քաղաքական նախատրամադրվածությունից` կգնահատեն անբավարար: Ցանկացած միջին վիճակագրական երկրի համար է աքսիոմատիկ, որ ինչ-որ բաներ ինչքան էլ ջանք գործադրես, չես կարող իրագործել: Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձել են անհնար: Հանգամանքների բերումով՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես 2021-ին ներկայացրել ենք ԱԺ-ում: Մեր սահմանները խախտվել են՝ ՀԱՊԿ-ը չի արձագանքել: Հրապարակային փաստի ընդունումը, որ ՀՀ ինքնիշխան տարածքն ոտնահարվել է, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել: Պարոն Ռուստամյան, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե՞ Հայաստանի»,- պատասխանեց նա։