Գեղարվեստի պետական ակադեմիան նույնպես «բարեփոխումների» ցուցակում է․ Իսաբեկյան
Գեղարվեստի պետական ակադեմիան նույնպես «բարեփոխումների» ցուցակում է։ Այս մասին գրել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։
«Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով և թվում է որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բայց այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում են:
Իհարկե, խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված օպտիմալիզացման և ինչ որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ որ չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին և անհասկանալի է թե առանց մեր համաձայնության ոնց պետք է իրականացնեն այդ ամենը:
Ակադեմիան երեկ չի ստեղծվել, 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվեստի Հայաստանի միակ բուհն է և արժանի չի այս վերաբերմունքին»,- գրել է Իսաբեկյանը։