Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինիԹմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչԴու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասինՆիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHubԼավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ ԲաբայանՄիրզոյանը հանդիպել է Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվելՔրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկինԲագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան (տեսանյութ)Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորածԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ ենՆոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Պահանջում ենք՝ 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար «լրագրող» ներկայացող նշված անձին և «Civic News» ալիքին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել, պառակտել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կադիրովի որդին դարձել է Պուտինի համալսարանի համակարգողը«Խաղաղության» են պատրաստվում․ թյուրքագետ (լուսանկար)Գլխավոր դատախազն անպատասխան թողեց Սամվել Վարդանյանին խոշտանգելու հարցը (տեսանյութ)Իսրայելը պատասխան հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ինՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերըԷնտոնի Բլինկենը այցով ժամանել է Սաուդյան ԱրաբիաՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելուԲերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Կոչ ենք անում բոլորին համախմբվել Տավուշում․ ՀՅԴ ՀԵՄ
Վարդան Ղուկասյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տեսագրություն, որտեղ պարզ լսվում է ոստիկանությունում խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը
Մեր լուծումն է՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Որպեսզի Երևանը Ստեփանակերտի ճակատագրին չարժանանա, յուրաքանչյուր ուսանող պետք է ասի, որ դեմ է միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է անում (ուղիղ)
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՆոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձըՌուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույքԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել«Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. ահազանգԱյսօր Գյումրիից ավտոերթ է մեկնարկելու` հաջակցություն Տավուշի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեումԿարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆԱննա Վարդապետյանն Ազգային ժողովում է, մասնակցում է պետաիրավական հանձնաժողովի նիստին (ուղիղ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան

Արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է ԲԴԽ-ի դեպարտամենտի պատրաստած ֆիլմը․ Փաստինֆո

ԲԴԽ-ի աշխատակազմ Դատական դեպարտամենտի կողմից հրապարակված՝ «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտումներ դատական իշխանությունից» ֆիլմն ուսումնասիրվում է ՀՀ ԱՆ-ի կողմից։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի տապալման համար՝ դա կապելով դատական նիստերի ձգձգման հետ և դժգոհելով, թե դրա հետևանքով Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի գործով վաղեմության ժամկետներն անցել են։ Ավելին, երրորդ իշխանությանը սպասարկելուն կոչված մարմինը՝ դեպարտամենտը, հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին, որոնց թվում է գործադիր իշխանությունը, տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականանցնելու համար։

Թեև ԲԴԽ աշխատակազմի ուսումնասիրությունների հիման վրա վարույթ հարուցելու և այն քննելու դեպքում կասկածի տակ կարող է դրվել ԲԴԽ-ի՝ օրինական դատարան լինելու հանգամանքը, ինչի մասին բարձրաձայնել են նաև մասնագիտական հանրության ներկայացուցիչները, այդուհանդերձ, «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք արդեն ուսումնասիրություններ իրականացվել են, տեսանյութում հիշատակված դատավորներից որևէ մեկի նկատմամբ վարույթ հարուցվել է, թե ոչ։ Նախարարությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ լրատվամիջոցներում հայտնվող բոլոր հրապարակումներն ուսումնասիրվում են նախարարության կողմից:

«Ինչ վերաբերում է վարույթ հարուցելուն, ապա ՀՀ Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը, հետևաբար, նման տեղեկատվություն տրամադրելը հակասում է օրենքի պահանջներին»,- նշեց ԱՆ մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը։