Ավիավթար Նոր Զելանդիայում. կան տասնյակ վիրավորներ
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից դեպի Նոր Զելանդիա Օքլենդ LA800 չվերթ իրականացնող ինքնաթիռը 100 մետր բարձրության վրա ընկել է ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով:
Այս մասին գրում է BBC-ն։
Ավիաընկերությունը հայտնել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Օքլենդի օդանավակայանում, ինչպես նախատեսված է եղել և հավելել, որ ափսոսում են կատարվածի համար: Վայրէջքից հետո ինքնաթիռ է ժամանել շտապօգնության ավելի քան 10 մեքենա, որոնք օգնություն են ցուցաբերել տուժածներին։
«Մեր անձնակազմը գնահատել և բուժել է մոտ 50 ուղևորի, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, իսկ մնացածը միջին ծանրության է և թեթև վնասվածքներ ունեն», - ասել է շտապօգնության խոսնակ Ջերարդ Քեմփբելը:
Նշվում է, որ 12 հոգի հոսպիտալացվել է:
Նոր Զելանդիայի տրանսպորտային պատահարների հետաքննության հանձնաժողովը հայտնել է, որ լրացուցիչ տեղեկություններ է հավաքում հետաքննություն սկսելու համար: