Չինաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Գերմանիայի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ
Չինաստանը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ՝ կրակը դադարեցնելու և Ուկրաինայում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ ավարտելու օգտին։
Այս մասին հայտարարել է Եվրասիական հարցերով ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ Լի Հուին Գերմանիայի արտգործնախարարության պետքարտուղար Թոմաս Բագերի հետ հանդիպմանը։
Լի Հուին մարտի 2-ին սկսեց իր երկրորդ եվրոպական շրջագայությունը՝ օգնելու կարգավորել ուկրաինական ճգնաժամը: Նա արդեն այցելել է Մոսկվա, Բրյուսել, Կիև, եղել է նաև Լեհաստանում։