Թուրքիան ակնկալում է վերադարձնել F-35-ի համար վճարված գումարը
Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների գնման համար վճարված գումարը, հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Այս մասին հայտնում է Sabah թերթը։
Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադարձը, Անկարան անհիմն է համարում դրանից դուրս մնալը, ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Կարծում եմ՝ մենք կկարողանանք վերադարձնել F-35-ի համար վճարած գումարը, բանակցությունները շարունակվում են»,- նախարարի խոսքերն է մեջբերում Sabah թերթը։