Բայդենը խոսել է ԱՄՆ-ում մուսուլմանների նկատմամբ ատելության աճի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ում պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին մուսուլմանների նկատմամբ ատելության սարսափելի աճ է նկատվում։ Այդ նպատակով Բայդենի վարչակազմն աշխատում է իսլամաֆոբիայի դեմ պայքարի ազգային ռազմավարության վրա:
«Այստեղ՝ տանը, մենք տեսնում ենք ատելության և բռնության սարսափելի աճ մուսուլման ամերիկացիների նկատմամբ: Իսլամաֆոբիան տեղ չունի Միացյալ Նահանգներում, մի երկրում, որը հիմնված է կրոնական ազատության վրա և կառուցված է ներգաղթյալների, այդ թվում՝ մահմեդական ներգաղթյալների ներդրումների վրա», - ասել է Ջո Բայդենը Ռամադանի մեկնարկին նվիրված հայտարարության մեջ:
Նա խոստացել է, որ ԱՄՆ իշխանությունները կշարունակեն մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, ինչպես նաև աշխատել հրադադարի շուրջ։