Զելենսկին կտրուկ է պատասխանել Հռոմի պապին
Ռուսական զորքերը Եվրոպայով չեն շարժվում միայն այն պատճառով, որ նրանց հետ են պահում ուկրաինացիներն ու ուկրաինացի կանայք՝ զենքերը ձեռքներին կապույտ և դեղին դրոշի տակ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։
Զելենսկու խոսքով՝ երբ Ռուսաստանը սկսեց իր լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա, բոլոր ուկրաինացիները՝ քրիստոնյաներ, մահմեդականներ, հրեաներ, դուրս եկան երկրի պաշտպանությանը։
Ընդգծենք, որ Reuters-ը հրապարակել է շվեյցարական RSI հեռուստաալիքի համար Հռոմի պապի հետ հարցազրույցի մի հատված։ Հարցազրույցում պապը պաշտպանել է այն դիրքորոշումը, որ Ուկրաինային անհրաժեշտ է սպիտակ դրոշ բարձրացնել և բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ։