Բայդենը նախընտրական նոր տեսահոլովակում խոսել է իր տարիքի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամերիկացիների շրջանում իր մեծ տարիքի հետ կապված մտահոգությունների ֆոնին, նախընտրական նոր տեսահոլովակը սկսել է այն խոսքերով, որ նա այլևս երիտասարդ չէ, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։
«Լսեք, ես երիտասարդ տղա չեմ, դա գաղտնիք չէ, բայց ահա ես հասկանում եմ, թե ինչ անել ամերիկացի ժողովրդի համար», - ասել է Բայդենը շաբաթ օրը ԱՄՆ նախագահի Youtube ալիքում հրապարակված 60 վայրկյան տևողությամբ տեսանյութում:
NBC News-ը գրում է, որ գովազդն առաջինն էր վեց շաբաթ տևած 30 միլիոն դոլար արժողությամբ գովազդային արշավում, որը հայտարարվել էր նախագահի շտաբի կողմից այս շաբաթ։ Այն կհեռարձակվի տեղական ռադիոյով և կաբելային հեռուստատեսությամբ՝ ուղղված երիտասարդ ընտրողներին: